Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ֆրանսիացի աջերի պրայմերիզները՝ երեք ֆավորիտ

Ֆրանսիացի աջերի պրայմերիզները՝ երեք ֆավորիտ
20.11.2016 | 13:24

Ֆիյոնը կողմ է նեոլիբերալ հեղափոխությանը, Ժյուպեն առաջարկում է կոշտ, բայց նվազ արմատական բարեփոխում, Սարկոզին պահանջում է կրճատել հարկերը, որ խթանի տնտեսությունը: Նույնը աջերի հետ եղել է 2011-ին: Կիրակի օրը նշանակված պրայմերիզների առաջին փուլը թվում է նախագահական վաղաժամկետ ընտրություն՝ հաղթողը լավ շանսեր կստանա 2017-ի մայիսին Ֆրանսիայի նախագահ դառնալու: Բավականաչափ քաղաքակիրթ (համենայն դեպս՝ Բրեկզիտի ու ԱՄՆ ընտրությունների համեմատությամբ) ընտրարշավը ի հայտ է բերել երեք թեկնածու՝ Ալեն Ժյուպե, Նիկոլա Սարկոզի, Ֆրանսուա Ֆիյոն: Երեքն էլ հանրապետական են, սակայն միմյանցից զգալի տարբերվող հոսանքներ են ներկայացնում: Ալեն Ժյուպեն V Հանրապետության ոսկեդարի՝ «փառավոր 30-ամյակի» մարդ է: Ժակ Շիրակի նախկին վարչապետը շեշտադրում է «երջանիկ նույնականությունը» և խոստանում է աշխարհիկ ու խաղաղ Ֆրանսիա, որ ի զորու է ինտեգրել մուսուլմանական համայնքը և տեղ գտնել գլոբալ աշխարհում: Ժամանակի հետ նա նմանվել է քրիստոնյա դեմոկրատի Գերմանիայից: Նախկին նախագահ Սարկոզին «հարավի» աջերից է՝ բոնապարտիզմ, բիզնեսի պաշտպանություն, ներգաղթի ու իսլամի քննադատություն՝ ընդհուպ հայտարարություններ, որ կարող են գրավել «Ազգային ճակատի» ընտրախավին:

Ֆրանսուա Ֆիյոնը ներկայացնում է գավառների աջ պահպանողականներին: Հակաամերիկականություն, ռուսամետություն, արևելյան քրիստոնյաների պաշտպանություն, նախկին վարչապետին վերելք է բերում քաղաքական կաթոլիկության ալիքը, որ ձևավորվել է Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների դեմ բողոքից, և առաջարկում է արմատական տնտեսական ծրագիր:


Թեպետ թեկնածուների դիրքորոշումները ամենից շատ տարբերվում են նույնականության և համատեղ կեցության հարցերում, տնտեսության վերաբերյալ նրանց տեսակետները շատ են տարբեր: Ֆրանսուա Ֆիյոնը ներկայացրել է 1980-ականներին արժանի նեոլիբերալ բարեփոխումների ծրագիր: Բոլորը հետևել են նրան, բայց տարբեր մակարդակներում՝ Ֆրանսիան պետք է բարեփոխումներ անի, որ արդեն արել են գործընկերները, կրճատի սոցիալական ծախսերը, որ կազմում են ՀՆԱ-ի ռեկորդային՝ 57 %-ը: Երեք թեկնածուներ առաջարկում են սեփական դեղատոմսեր: Ֆիյոնը խոսում է նեոլիբերալ հեղափոխության մասին և ուզում է պետության ֆինանսները հավասարակշռել, որ, նրա խոսքով, 2007-ից բանկրոտ է: Ժյուպեն առաջարկում է կոշտ, բայց նվազ արմատական բարեփոխում, իսկ Սարկոզին պնդում է, որ առաջնահերթ է իջեցնել հարկերը (այլ ոչ թե կարգի բերել պետական ֆինանսները), որ տնտեսությունը առաջ մղվի: Պատմական զուգահեռը հուշում է, որ Ֆիյոնը կողմ է Թետչերի ռազմավարությանը (պետության դերի կրճատում), Սարկոզին հետևում է Ռեյգանին (դեֆիցիտի կտրուկ աճ):


2017-ին ընտրված նախագահը գործ է ունենալու հակասական հոսանքների հետ՝ նա հայտնվելու է համաշխարհային բյուջետային վերելքի իրավիճակում (տարադրամի զենքը ավելի ու ավելի վատ է աշխատում, իսկ Թրամփը պատրաստվում է գործի դնել մասշատաբային ներդրումային քաղաքականություն), որ մղում է թուլացնել սանձերը: Բայց նա պետք է հանգստացնի Բեռլինին, որ չի ընդունի եվրոյի փրկության համար անհրաժեշտ ինտեգրումը, եթե Փարիզը նախապես կարգի չբերի սեփական ֆինանսները: Թեկնածուների հայտարարված նպատակը Ֆրանսիայի տնտեսության վերելքն է, որ երկիրը կարողանա Գերմանիային հավասար ներկայանալ և ուժեր հաղորդել եվրոպական նախագծին: Բրեկզիտի և ամերիկյան մեկուսացումի շրջանում հովանավորչության և միայնակ նեոգոլականության ձգտումը, որի ակնարկները հնչում են դեբատներում, դատապարտված են ձախողման:
Le Monde, Ֆրանսիա


Հ.Գ.
Փաստորեն այսօր Ֆրանսիայի հանրապետականները ընտրում են իրենց նախագահին, որին հետո գուցե ընտրի ամբողջ Ֆրանսիան, եթե Մարին Լե Պենը չխառնի բոլոր հաշվարկները: Նկատեցի՞ք՝ ի՞նչ նուրբ տարբերություններ ունեն հանրապետականների ծրագրերը միմյանցից, գուցե «Ազգային ճակատի» նախագահի բարձր վարկանիշն ապահովում է նրա «աննրբանկատությունը» բոլորի և ամեն ինչի նկատմամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ